Բուդաղյանի նկատմամբ կայացրած որոշումների մեջ ամեն ինչ գլխիվայր շուռ տված է. փաստաբան (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 26-ին կայացած նիստում բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ այդ դեպքում գործ ունեն դատարանի կոպիտ սխալի հետ. «Կալանավորելիս, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս մի հարց է քննարկվում. եթե այդ մարդը մնա ազատության մեջ, կարո՞ղ է խուսափել քննությունից, կամ ազդեցություն ունենալ վկաների, տուժողների վրա: Եթե այդպիսի հիմքեր չկան, անձը չի կարող կալանավորվել նախաքննության ընթացքում, քանի որ չի համարվում հանցագործության կատարման մեջ մեղավոր: Տվյալ դեպքում ամեն ինչ գլխիվայր շուռ տված է: Դատարանը չի հիմնավորել ոչ Արա Բուդաղյանի առնչությունը տվյալ հանցագործությանը, ոչ էլ նրա քննությունից թաքնվելու, խոչընդոտելու, նոր հանցաք կատարելու հավանականությունը: Չնայած սրան, նա մինչ այժմ գտնվում է կալանքի տակ»:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԱԱԾ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
Հ. Ալումյանի խոսքով, դատարանը կայացրել է ստանդարտ, չպատճառաբանված, ընդհանուր բնույթի արտահայտություններով որոշում: Փաստաբանը նշեց, որ գործով անցնող չորս մեղադրյալների փաստաբանները համեմատել են որոշումները և միակ տարբերությունը եղել է անուն, ազգանուն, հայրանունները. «Այսինքն, դատարանը կայացրել է ստանդարտ որոշումներ, որի իրավունքը չուներ: Անձին կալանավորելու վերաբերյալ որոշումը պետք է կայացվի անհատապես՝ հաշվի առնելով տվյալ անձի առանձահատկությունները»:
Փաստաբանն ասաց, որ բողոքարկել են Ա. Բուդաղյանի կալանավորման որոշումը: Ըստ Հ.Ալումյանի, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տխուր ավանդույթ է ձևավորվել. «Եթե ԱԱԾ-ն որևէ անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում, ապա այդպիսի միջնորդությունները չեն մերժվում»:
ԱԱԾ-ի՝ Արա Բուդաղյանին կալանավորելու միջնորդության մեջ, ըստ նրա, մի արատավոր պատճառաբանություն կա. քանի որ մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, գտնում են, որ մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննության ընթացքին:
Նա համոզված է, որ այս ոչ նորմալ երևույթը շուտով հանգեցնելու է նրան, որ ՄԻԵԴ-ից Հայաստանի դեմ ստացվելու են վճիռների տարափ. «Վստահաբար ասում եմ: Նույն Արա Բուդաղյանի գործով արդեն երեք գանգատի հիմք կա, սպասում ենք վճռաբեկ դատարանի ստանդարտ որոշումներին՝ վարույթ ընդունելը մերժելու մասին ու կդիմենք Եվրոպական դատարան: Այժմ եվրոպական դատարանի ընթացակարգները բավականին արագացվել են»:
Հ. Ալումյանն ասաց, որ Արա Բուդաղյանի հետ որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, բացառությամբ պարբերաբար նշանակվող փորձաքննություններին:
Հարակից հրապարակումներ`
Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են մեղադրանք առաջադրել. Ալումյան
Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
«Բացարձակ կամայականություն էր». Փաստաբանը բողոքարկելու է Բուդաղյանին կալանավորելու մասին որոշումը
«Լիսկայի» դեմ մահափորձի գործով փաստաբանը միջնորդում է պաշտպանության միջոց տրամադրել Ավագյանի ընտանիքին
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով դեռ շատ խաղաքարտեր կբացվեն. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան