«Երկնքից երեք խնձոր ընկավ». Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ
«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտաշխատող Անի Եղիազարյանն ասաց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մասնակիցներն ոչ թե հեքիաթներ են պատմելու, այլ ներկայացնելու են իրական պատմություններ իրենց նախնիների մասին:
«Պետք է հնարավորինս տվյալ տարածքի բարբառով պատմեն իրենց նախնիների ծննդավայրի պատմությունը, մեծ ծնողների մասին` ինչով էին զբաղվում, ինչ պատմություններ են լսել նրանց մասին: Կարող են ներկայացնել նաև մշակութային առանձնահատկություններ հագուստի, խոհանոցի և սովորույթների վերաբերյալ»,- ասաց նա:
Թանգարանի գիտաշխատողի խոսքով, փառատոնի մասնակիցները պետք է ներկայացնեն այն ճանապարհը, որով անցել են իրենց նախնիները մինչև հաստատվել են որևէ քաղաքում:
Այժմ ընթանում է փառատոնի մարզային փուլը: Ընտրական փուլը կայանալու է սեպտեմբերի 18-19-ին, մրցանակաբաշխությունը՝ սեպտեմբերի 20-ին:
Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ այս տարի նաև մրցանակներն են տարբեր լինելու. եթե նախորդ տարիներին թագավորի երեք որդիների կամ աղջիկների մրցանակներ էին (Թագավորի փոքր տղայի կամ աղջկա, միջնեկ տղայի կամ աղջկա, մեծ տղայի կամ աղջկա մրցանակներ), այս տարի լինելու է՝ առաջին տեղի համար՝ Մեծ Հայքի մրցանակ, երկրորդ տեղի համար՝ Կիլիկիայի մրցանակ, երրորդ տեղի համար՝ Փոքր Հայքի մրցանակ: Լինելու են նաև խրախուսական 15 մրցանակ՝ հերոսամարտների անուններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները