Արոնյանը 7-րդ տուրից հետո դարձել է մրցաշարի միանձնյա առաջատար
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող«Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և ծանր պայքարում հասել հաղթանակի:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կարլսեն-Գրիշչուկ 0:1
Թոփալով-Գիրի 0,5:0,5
Կարուանա-Վաշյե-Լագրավ 0,5:0,5
Անանդ-Սո 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը խաղացված 7 տուրից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրիշչուկը, Կարլսենը, Վաշյե-Լագրավն ու Գիրին ունեն 4-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Այսօր կայանալիք նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին: