Չինաստանը պարտավորեցրել է բրոքերներին 16 միլիարդ դոլար հատկացնել արժեթղթերի աջակցության հիմնադրամին
Չինական արժեթղթերի շուկայի կարգավորողը բրոքերային ընկերություններից պահանջել է ավելացնել բաժնետոմսերի շուկայի աջակցությանն ուղղված ներդրումները, ինչպես նաև ակտիվացնել սեփական թղթերի գնումը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Bloomberg-ին:
Արժեթղթերի շուկան կարգավորող չինական հանձնաժողովը նիստ է արել 50 բրոքերային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, նրանցից պահանջելով հավելյար 100 միլիարդ յուան՝ 15,7 միլիարդ դոլար փոխանցել շուկային աջակցող հիմնադրամին:
Բացի այդ բրոքերներին, որոնց բաժնետոմսերը բորսայում են, հանձնարարվել է գնել արժեթղթեր, որոնք կազմում են ընկերության շուկայական արժեքի 10 տոկոսը:
Bloomberg-ի տվյալներով, չինական իշխանությունները վերականգնել են ինտերվենցիաների շուկան օգոստոսի 27-ից: Shanghai Composite ֆոնդային ինդեքսը երկուշաբթի ընկել էր 3,6 տոկոսով: Բրոքերային երկու ընկերության բաժնետոմսերի գները նվազել էին՝ 6,9 և 7,1 տոկոսով: