ԿԳՆ. 40 հազարից ավելի երեխա կհաճախի առաջին դասարան (տեսանյութ)
2015-2016 թթ. ուսումնական տարում հայաստանյան դպրոցներում սովորելու է 400 հազար աշակերտ: Առաջին դասարան է հաճախելու մոտ 40 հազարից ավելի աշակերտ, նախորդ տարվա՝ 38 հազարի փոխարեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի տարածքում գործող բոլոր միջնակարգ դպրոցները, բացառությամբ սահմանամերձ մեկ տասնյակից ոչ ավելի դպրոցների, ունեն առաջին դասարանցիներ:
Ն. Հովհաննիսյանն ասաց, ոչ պետական դպրոցները չեն ազդում պետական դպրոցների վրա, այսինքն ոչ պետականի պատճառով չի նվազում պետական դպրոցներ այցելող աշակերտների թիվը:
Նա տեղեկացրեց, որ ոչ պետական դպրոցների թիվը 50-ից կրճատվել է՝ հասնելով 40-ի:
«Ծնողն ազատ է, ինքն է ընտրում իր երեխային տանել պետական, թե ոչ պետական դպրոց»,- ասաց ԿԳՆ ներկայացուցիչը:
Ն. Հովհաննիսյանը կրկնեց, որ 1-4-րդ դասարանցիները դասագրքերը բաժանվում են անվճար, 5-12-րդ դասարանների դեպքում կշարունակվի վարձակալությամբ ստացող դասագրքերի գործընթացը:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ասաց, որ այս տարի «Ազգային երգ ու պար» առարկան արդեն դասավանդվելու է 100 դպրոցնում: Նախկին ուսումնական տարում այդ առարկան փորձնական դասավանդվել է 13 դպրոցում: Այժմ ընթանում են ուսուցիչների վերապատրաստումները:
Նա ասաց, որ մշակվում է կրթության զարգացման ծրագիրը, ակնկալում են մանկավարժների, հասարակության շահագրգիռ անձանց մասնակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են