Իտալական «Eni»-ն գազի հսկայական հանք է գտել Միջերկրական ծովում
Միջերկրական ծովի հատակում` Եգիպտոսի ափամերձ շրջանում գազի հսկայական հանք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես տեղեկացնում են, շուրջ 100 կմ2 մեծությամբ գազի հանքը հայտնաբերվել է իտալական «Eni» ընկերության կողմից: Միաժամանակ նշվում է, որ նոր հայտնաբերված հանքը կարող է դառնալ ամենախոշորը Միջերկրական ծովում:
Նախնական հաշվարկների և գնահատականների համաձայն` հանքում կա մոտավորապես 850 մլրդ մ3 գազի պաշար: Այս կապակցությամբ ընկերությունից հայտարարել են, որ անհապաղ միջոցներ են ձեռնարկել ենթակառուցվածքների մշակման և հանքավայրի շահագործումը սկսելու ուղղությամբ: