Ռուս փորձագետ. Թուրքիայի և Իրանի ազդեցությունը Հյուսիսային Կովկասում
Թուրքիան և Իրանը մշտապես ձգտել են և շարունակելու են ձգտել հաստատել և ընդլայնել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Գայդարի անվան ինստիտուտի և Ռուսաստանի ժողտնտեսության ու պետծառայության ակադեմիայի գիտաշխատող, փորձագետ Կոնստանտին Կազյոնինը:
Դրա հետ մեկտեղ, ըստ փորձագետի, ներկա պահին այդ երկրները չունեն բավական լծակներ իրենց ազդեցությունը ընդլայնելու համար:
«Թուրքիան դեռևս 1990-ական թվականներին տարածաշրջանում կառուցում էր իր քաղաքականությունը՝ հիմնվելով թյուրքական ժողովուրդների ազգային շարժումների աջակցության վրա: Սակայն այսօր Հյւսիսային Կովկասում դա իրականացնելը բավական դժվար կլիներ: Հյուսիսային Կովկասի մի շարք թյուրքական էթնոսներ այսօր ունեն բավական ակտիվ հասարակական սեկտոր: Առաջին հերթին դա վերաբերում է Դաղստանում ապրող կումիկներին և Կաբարդինո Բալկարիայում ապրող բալկարներին: Սակայն վերջիններն այսօր կենտրոնացված են բացառապես տեղային-հողային խնդիրների լուծման վրա: Համաձայնվեք, որ դրանցից մեկ քայլով անցում կատարել «Մեծ Թուրքանի» գաղափարներին բավական դժվար է»,-նշել է Կոնստանտին Կազյոնինը:
Դրա հետ մեկտեղ, ըստ փորձագետի, հասարակական սեկտորը, որը տեղի իշխանությունների նկատմամբ ավելի շատ ունի ընդդիմադիր կեցվածք, դաշտային իշխանությունների հարցում որդեգրել է ընդգծված լոյալ կողմնորոշում: Այդ իսկ պատճառով նրանք դժվար թե շահագրգռված կլինեն վարել «Անկարայի խաղը»:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ Կոնստանտին Կազյոնինի, այն Հյուսիսային Կովկասում նախ և առաջ ընկալվում է որպես շիական տերություն, իսկ Հյուսիսային Կովկասում թափ հավաքող իսլամական ուղղությունները հեռու են շիիզմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան