Մահացել է Վահագն Հովնանյանը
Մահացել է բարերար Վահագն Հովնանյանը: Գույժը հաստատեցին «Հովնանյան Ինթերնեյշնլ»-ից: Ընկերության գրասենյակի աշխատակիցները հոգեհանգստի, հուղարկավորության տեղի ու ժամի մասին առայժմ չգիտեին: Ասացին, իրենք էլ լուրը նոր են իմացել, գործավարը Հովնանյանների տուն է գնացել:
Վահագն Հովնանյանը ծնվել է 16.02.1932թ., ք. Քիրքուք (Իրաք):
Գործարար, հասարակական գործիչ, բարերար:
Ավարտել է Բաղդադի քոլեջը (1952), Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը (1956):
1959-ին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969-ին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit»), այնուհետև՝ հեռահաղորդակցության («Callular Vision») ընկերությունները: «Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998-ից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահ:
Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976թ-ին Նյու Միլֆորդ ք-ում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հս-արլ-ի հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը:
2000-ին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան,
2002-ին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները:
Ռիջֆիլդ ք-ի (Նյու Ջերսի նահանգ) Ս. Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ:
Պարգևատրվել է.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր (1969),
Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչումներ,
Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշան,
Ս. Լեոնի և Ա. Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
կանադա-հայկական «Տարվա հայ», «էլլիս Այլանդ» (ԱՍՆ), «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակեր:
1998-ից Երևանում կառուցվում է «Վահագնի» թաղամասը: