Սահմանադրական բարեփոխումների նախագծին սևով կամ սպիտակով նայելու խնդիր չեմ տեսնում. Կիմ Բալայան (տեսանյութ)
Ցանկացած երկիր սահմանադրություն ընդունելու ժամանակ պետք է առաջնորդվի իր երկրի սահմանադրական մշակույթով և սովորույթով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը:
Նրա խոսքերով, սա ոչ թե սահմանադրական բարեփոխումների նախագիծ է, այլ նոր սահմանադրության նախագիծ:
Նախագիծը գնահատելով օրինականության և իրավական տեսանկյունից՝ Կիմ Բալայանն ասաց, որ այս նախագծում առաջնային և դրական քայլ կա դեպի ՀՀ անկախության հռչակագիրը:
«Նախագծին սևով կամ սպիտակով նայելու խնդիր չեմ տեսնում, մեկ դրական քայլ առաջ է իրավական և ժողովրդավարական տեսակետից: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Անկախության հռչակագրով սահմանված ժողովրդի իշխանությունը վերադարձվում է ժողովրդին, հանրաքվեով օրենքներ ընդունելու համար»,-նշեց Կ. Բալայանը:
ՍԴ անդամը նաև նկատեց, որ եթե թվարկում է դրական դրույթները, դա չի նշանակում, որ պետք է աչք փակվի թերությունների և բացասականի վրա. «Մի շարք անհասկանալի հարցեր կան՝ սկսած նախագծի լեզվից մինչև մի շարք ընդհանուր կանոններ»:
Նա ընդգծեց, որ այս նախագծին «այո» կամ «ոչ» ասել չի կարող, քանի որ այն դեռ վերջնական չէ:
ՍԴ անդամի գնահատականներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում