ԿԳ փոխնախարարը այդպես էլ չկարողացավ ճիշտ արտաբերել Թաթուլ Կրպեյանի ազգանունը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ թիվ 62 ավագ դպրոցը անվանակոչվեց «Թաթուլ Կրպեյանի անունով: Այսուհետև այն կկոչվի «Թաթուլ Կրպեյանի անվան N 62 ավագ դպրոց»: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Նշենք, որ հարցը զեկուցող ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ազգանունն այդպես էլ չկարողացավ ճիշտ արտասանել: Առաջին անգամ թվաց, թե լեզվի սայթաքում էր, սակայն հարգարժան փոխնախարարը մի քանի անգամ Թաթուլ Կրպեյանի փոխարեն ասաց` Թաթուլ Կրեպյան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են