LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա
Հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա - Երևան- Վարշավա թռիչքները: Հունվարին LOT -ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ:
Հիշեցնենք, որ չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը: