Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում
«ՆՏՎ-Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանը «90 րոպե գումարած» հաղորդման եթերում հաղորդել է, որ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում: Մոսկովյան ակումբն առաջարկներ էր ստացել թուրքական մի շարք ակումբներից, սակայն 25-ամյա հայ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից:
«Օզբիլիսի տրանսֆերն ուզում էին վաճառել, բայց նա հրաժարվեց մեկնել Թուրքիա, որտեղից ստացվել էին առաջարկները»,- ասել է Առուստամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում