Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում քանդել են Բելի տաճարի մի մասը: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի փոխանցմամբ, դեռ հայտնի չէ, թե ինչ աստիճան է վնասվել հռոմեական դարաշրջանի տաճարը:
Սա մեկ ամսում ԻԼԻՊ-ի կողմից Պալմիրայում հնագույն տաճարի ավերման երկրորդ դեպքն է: Օգոստոսի 25-ին նրանք պայթեցրել են Բալ Շամին տաճարը:
Բելի տաճարը նվիրված է բարձրագույն Բել աստծուն: Այն ընդգրկված է Պալմիրայի հնագույն ավերակների համալիրի կազմում:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավեց մայիսի վերջին` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան