Իրանական «Սադերաթ» բանկն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության համար 83 մլն եվրո կհատկացնի
«Իրանական «Սադերաթ» բանկը ֆինանսավորում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի արտահանման և զարգացման բանկի («Սադերաթ») գործադիր տնօրեն Ալի Սալեհ Աբադին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով բանկի ծավալած գործունեությունը, տեղեկացրել է, որ իր ղեկավարած բանկը մասնակցություն կունենա Հայաստանի հետ իրականացվող «գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի» շրջանակներում կառուցվող 107 մլն եվրո արժողությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությանը, որն ավարտին հասցնելու նպատակով «Սադերաթ» բանկը 83 միլիոն եվրո գումար կհատկացնի»:
Ինչպես հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը՝ առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների առաջին խմբաքանակը:
Կայքի հաղորդմամբ՝ Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ Հայաստանով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար:
Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան