Կան որոշ տնօրեններ, որ չեն հասկանում՝ ինչ է ներառականությունը. Ա.Ալավերդյան (տեսանյութ)
«Անցել են ժամանակները, երբ պետք է վիճել ներառական կրթության անհրաժեշտության մասին, չնայած մինչ այժմ մեր երկրում շարունավում են վեճերը: Փաստ է, որը պետք է ընդունել, նորմալ երևույթ է այս դարի համար: Ամբողջ աշխարհում ընդունված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նա ողջունեց, որ ներառական կրթությունը Հայաստանում պետականորեն ընդունվում է որպես անհրաժեշտություն:
Ա. Ալավերդյանի խոսքով, Հայաստանում տարածքում գործում է 140 ներառական դպրոց: Ըստ նրա, շատ լավ է քանակային առումով, հետխորհրդային երկրից առաջատարների թվում ենք, սակայն իրեն մտահոգում է այն, որ թեև այդ դպրոցները հավելյալ գումար են ստանում, բայց ամբողջությամբ հարմարեցված չեն ներառական կրթության համար:
«Ֆիզիկական մատչելիություն՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Մուտքի մոտ կա թեքահարթակ, որոնց մի մասը համապատասխանում է չափանիշներին, մի մասը՝ ոչ: Եթե կան թեքահարթակներ, արդյո՞ք այդքանը բավարար է: Ինչպե՞ս է երեխան բարձրանալու մյուս հարկերը: Իսկ սանհանգույցնե՞րը, մարզադահլիճնե՞րը, դասասենյակնե՞րը:
Մտահոգիչ է նաև որոշ տնօրենների կարծրատիպային մոտեցումները: Կան որոշ տնօրեններ, որ չեն հասկանում, թե ինչ է նշանակում ներառականություն: Հորդորում են երեխաներին, ծնողներին լինել հանդուրժող: Ի՞նչ է նշանակում հանդուրժել: Ընդհակառակը, պետք է ոգևորվել, պետք է ընդունել հավասարը հավասարին, այլապես եթե երեխան զգա խղճահարություն, ստանում է հոգեբանական մեծ տրավմա»:
ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանի խոսքով, պետք է ռեալ վերապատրաստել մանկավարժներին, հագեցնել բոլոր ծրագերը:
«Եթե մտավոր, ֆիզիկական թեթև խնդիրներ ունեցող երեխաներն են հաճախում դպրոցներ, ես նրանց մոտ փոփոխություն եմ տեսնում դեպի լավը, իսկ բարդ խնդիրներ ունեցող երեխաները դուրս են մնում»,- նշեց նա:
Ա. Ալավերդյանի խոսքով, եթե 2025 թվականին էլ լինի նույն վիճակը, ինչ այժմ է, ավելի լավ է հետաձգեն ծրագիրը:
Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները լինելու են ներառական:
Նախորդող հրապարակում՝
Նարինե Հովհաննիսյան. Համընդհանուր ներառման ենք գնում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները