Սահմանդրական բարեփոխումներից հետո Հովիկ Աբրահամյանն իրեն տեսնում է միայն բարձր պաշտոնում
Լևոն Միրիջանյանի անվան Երևանի թիվ 155 հիմնական դպրոց այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանին լրագրողները Սահմանդրական բարեփոխումների վերաբերյալ հարցեր տվեցին:
Վարչապետն ասաց, որ քննարկումների արդյունքում փորձելու են ներկայացված առաջարկություններից գտնել ամենալավ ու ամենաարդյունավետ տարբերակը:
Կառավարության ղեկավարը կարծիք հայտնեց, որ բարեփոխումների իրականացման շուջ կա քաղաքական կոնսոլիդացիա. «Կա, եթե նկատում եք, նախագահի հետ հանդիպել են տարբեր քաղաքական ուժեր: Փորձել ենք լայն քաղաքական կոնսոլիդացիա ստեղծել, դա է մեր խնդիրը, որպեսզի մենք հասարակությանը ներկայացնենք բարեփոխումները»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սահմանդրական բարեփոխումներից հետո ինչ պաշտոնում է իրեն պատկարեցնում Հովիկ Աբրահամյանը. «Առայժմ վարչապետի պաշտոնում»:
Հարցրեցին՝ նորի՞ց, պատասխանեց. «Դե դա ժողովուրդը պետք է որոշի: Միայն բարձր պաշտոնում»:
Հ. Աբրահամյանը վերջում նկատեց, որ իրենց համար կարևոր չեն պաշտոնները, կարևոր է երկրի առաջ ծառացած խնդիրներին լուծում տալը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան