Դեռևս հայտնի չէ, թե քանի աշակերտ կունենա Հալեպի Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան վարժարանը
Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան երկրորդական վարժարանը պատրաստվում է 2015-16 թթ. ուսումնական տարվան: Arevelk.am-ը գրում է, որ վարժարանը գտնվում է Հալեպի Ազիզիյէ թաղամասում, որը համեմատաբար խաղաղ շրջան է: Չնայած տիրող խաղաղ իրավիճակին, այս շրջանը ևս համարվում է զինյալ ահաբեկիչների կրակի թիրախ այն իմաստով, որ այդ շրջանի ծայրամասերում ընկնող հրթիների բեկորները կարող են հասնել մինչ դպրոց:
Ըստ աղբյուրի, անցյալ տարի դպրոցն ունեցել է 594 աշակերտ: Մինչ այս պահը հայտնի չէ այս տարի դպրոց հաճախող աշակերտների թիվը: Դպրոցի ուսուցչական կազմն ու տնօրինությունը միասին այս տարի կազմելու է 100 հոգի, անցյալ տարի նրանց թիվը միասին եղել է 165:
Նախորդող հրապարակում՝
Սիրիայի հայկական վարժարանները պատրաստվում են նոր ուսումնական տարվան