2014-2015 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների 47.7%- ը աղջիկներ են. ԱՎԾ
2014-2015 ուսումնական տարում հանրապետությունում գործել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1 437 հաստատություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2014/2015 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների նախագծային հզորությունը (աշակերտական տեղերի նախատեսված քանակ) կազմել է 676 558 միավոր, աշակերտների թվաքանակը կազմել է 359 559 մարդ, որոնց 47.7%- ը աղջիկներ են:
Դպրոցներում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 87.8%, ընդ որում, տարրական դպրոցում այն կազմել է 93.1%, հիմնական դպրոցում՝ 92.6%, ավագ դպրոցում` 72.4%: Աշակերտների զուտ ընդգրկվածության ցուցանիշը տարրական դպրոցում կազմել է 90.8%, հիմնական դպրոցում ` 92.0%:
Աշակերտների «ճշգրտված զուտ ընդգրկվածության» ցուցանիշը տարրական դպրոցում կազմել է 91.1%, հիմնական դպրոցում` 94.5%: Սեռային հավասարության ցուցանիշը (տղաների համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ աղջիկների համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը) կազմել է 1.05, ընդ որում, տարրական դպրոցում այն կազմել է 1.01, հիմնական դպրոցում ` 1.01, ավագ դպրոցում` 1.22:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները