Ռոստովում ձերբակալվել է հայ երիտասարդին ծեծի ենթարկածներից մեկը
ՌԴ Ռոստովի մարզում իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել 23 ամյա հայ երիտասարդի նկատմամբ հաշվեհարդար իրականացրածերից մեկը: Հաղորդում է «Լայֆնյուզ»-ը` հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է, բերման ենթարկվածը 46 ամյա ոմն Անդրեյ Զ-ն է, ում հարցաքննության ընթացքում մատնացույց են արել միանգամից մի քանի վկաներ: Տեղեկացվում է, որ կասկածյալը ոստիկանապական բաժանմունք է ներկայացել իր փաստաբանի հետ մեկտեղ և հրաժարվել է որևէ ցուցմունք տալ` հղում անեով սահմանադրության 51-րդ հոդվածին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խնջույքի ավարտին ավելի քան 100 ռուսներ հարձակվել և ծեծի են ենթարկել հայազգի 23 ամյա տղային, ով իր «Ֆորդ Ֆոկուս» մեքենայով բախվել էր կայանտեղիում կայանած խնջույքի մասնակիցներից 5-ի մեքենաներին: Ծեծի արդյունքում Ռաֆայել Խալաթյանը ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից գլխի շրջանում ստացված հարվածը ճակատագրական էր երիտասարդի համար: Ծեծից ժամեր անց նա մահացել էր հիվանդանոցում:
Միաժամանակ հաղորդվում է, որ երիատասարդը ամուսնացած էր, ուներ վեց ամսական աղջիկ երեխա: