Ռուսաստանը նվազեցնում է ձկան որոշակի տեսակների վրա դրված արտահանման տուրքերը
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից միանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության և կրճատում է մի քանի ձկնատեսակի և ծովամթերքի արտահանման տուրքերը՝ հասցնելով 1.25-2.5 տոկոսի:Այս մասին գրում է Ria.ru-ն:
Մասնավորապես դա վերաբերում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների սաղմոնին, տափանաձկանը, ծովատառեխին. սկումբրիային, թրաձկանը և մի քանի այլ տեսակների, որոնք մաքսային արժեքից նվազել է 1,25 տոկոսի, իսկ 2013-ի սեպտեմբերի այն կազմել է 3,75 տոկոս: Ծովախեցգետնի, քաղցրահամ խեցգետնի տուրքերը 7,5 տոկոսից նվազել են 2,5 տոկոսի:
Ռուսաստանի տվյալներով 2015-ի առաջին կիսամյակում կազմել է 1,916 մլն տոննա, որը 5,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Նախորդող հրապարակումներ՝
Մոսկվան կդիմի Հայաստանին՝ նորվեգական ձկան ներմուծումն արգելելու խնդրանքով