Աշոտ Ղուլյան. Արցախի առաջընթացի հեռանկարները կապված են մարդկային ներուժի զարգացման հետ
Արցախի առաջընթացի հեռանկարները մեծամասամբ կապված են հենց մարդկային ներուժի զարգացման հետ: Այս մասին դիմելով Արցախի պետական համալսարանի ուսանողներին ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի ղեկավարը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին:
Ողջունելով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին և ուսանողությանը՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և կարևորել Արցախի գիտակրթական համակարգի՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական և մասնավոր հատվածների համար որակյալ մասնագետներ թողարկելու հարցերը:
Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է 1991թ. սեպտեմբերի 2-ի խորհրդին, Արցախի անկախ պետականության կայացման գործընթացներին և տարածաշրջանի քաղաքական վերջին զարգացումներին:
Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորելով Գիտելիքի ու դպրության և Հանրապետության գալիք օրվա առթիվ՝ ուսանողներին մասնագիտական պատրաստվածության բարձրացման կոչ է արել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները