Իրանում Միացյալ Նահանգների դրոշը խորհրդանշող շապիկներ վաճառած անձինք են ձերբակալվել
«Իրանում Միացյալ Նահանգների դրոշը խորհրդանշող շապիկներ վաճառած անձինք են ձերբակալվել»,-այդ մասին նշված է իրանական «Ասիրան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն տեղեկատվության՝ Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Սաջջադի Նիան տեղեկացրել է, որ մայրաքաղաքի շուկաներում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դրոշները խորհրդանշող շապիկներ են վաճառվում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված շապիկների խմբաքանակը տարածողները ձերբակալվել են:
«Թեհրանի բնակիչները ոչ միայն այդպիսի շապիկներ կրելու ցանկություն չունեն, այլև նրանք զանգահարել են ոստիկանություն և հայտնել, թե որ վաճառակետերում են վաճառվում նման շապիկներ»,-նշել է Թեհրանի ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանն ու Մեծ Բրիտանիան 4 տարվա ընդմիջումից հետո միմյանց մայրաքաղաքներում կրկին վերաբացեցին իրենց դեսպանությունները, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա 1978թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Մեծ Բրիտանիան վերաբացում է Իրանում իր դեսպանությունը
Ջոն Քիրբի. Միացյալ Նահանգներն Իրանում դեսպանություն բացելու նպատակ չունեն