Իրաքում ԻԼԻՊ-ը հեղաշրջման մեղադրանքով գնդակահարել է իր 122 անդամի
Իրաքի Նայնավա նահանգում օգոստոսի 31-ին մահապատժի են ենթարկվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մոտ 120 գրոհային: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում կատարելով Al Sumaria հեռուստակայանին:
Քրդական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինի խոսքով, խմբավորման անդամներին մեղադրել են հեղաշրջում կատարելու և ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին տապալելու փորձի մեջ:
Մամուզինը պարզաբանել է, որ հեղաշրջումը պետք է տեղի ունենար օգոստոսի 30-ին:
«Սակայն երկու օր առաջ ձերբակալված 5 զինյալներ բացահայտել են դավադրության պլանները»,-ասել է նա՝ ավելացնելով, որ դրանից հետո 122 գրոհային, այդ թվում 18 դաշտային հրամանատար, գնդակահարվել են Մոսուլի հարավում գտնվող բանտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում