Նավթի գինը նվազել է 3 տոկոսով
Նավթի գինն այսօր նվազել է այն բանից հետո, երբ վերջին երեք առևտրային նստաշրջանում թանկացել էր ավելի քան 25 տոկոսով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Bloomberg-ին:
Brent նավթի գինը էժանացել է գրեթե 3 տոկոսով՝ մեկ բարել նավթի համար 52,57 դոլար: WTI նավթի հոկտեմբերի մատակարարումների գինը նույնպես նվազել է ավելի քան 3 տոկոսով՝ հասնելով 47,68 դոլարի՝ մեկ բարելի համար:
Շուկայի մասնակիցների խոսքով, դեռևս քիչ են շուկայում նավթի գնի իրական անկման նշանները:
Վերջին երեք առևտրային նստաշրջանում նավթի գնի աճը 1990-ականների սկզբից սկսած ռեկորդային է եղել: