Ոստիկանություն. Վարչական բերման է ենթարկվել 4 քաղաքացի
Ոստիկանության Արաբկիրի բաժին Բաղրամյան պողոտայից վարչական բերման է ենթարկվել 4 քաղաքացի: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունից բերման ենթարկվածների անուններ չնշեցին, պատճառաբանելով, որ անունները ճշտվում են:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածը սահմանում է.
Հոդված 182. Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը
Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նախորդող հրապարակում՝
«Ոչ թալանին». Բաղրամյանից քաղաքացիներ են բերման ենթարկվել