Պաշտպանության նախարարը դպրոց էր եկել որպես առաջին դասարանցու ծնող (տեսանյութ)
«Գիտելիքի օրվա առթիվ առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին»,-այսօր Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցում իր ելույթի խոսքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ով այսօր դպրոց էր այցելել նաև որպես առաջին դասարանցու ծնող:
«Կարծում եմ որ յուրաքանչյուրի համար հպարտություն է, երբ իր զավակը հաճախում է դպրոց: Ինձ համար պատիվ է, որ իմ երկրորդ զավակն էլ հենց այս դպրոց է եկել, մի դպրոց, որը բավականին լուրջ ճանապարհ է անցել, պատմություն և ավանդություններ ունի»,-նշեց պաշտպանության նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով ԿԳ նախարարության հետ իրենց համատեղ ծրագրերի կարևորությունը, համաձայն որի, հանրապետության բոլոր դպրոցները կցված են ԶՈւ զորամասերին:
«Առաջին զինատեսակը, որին պետք է տիրապետեն մեր առաջին դասարանցիները, այբուբենն է, գեղեցիկ մտքեր ու նախադասություններ պետք է կազմեն, որը որ պետք է վերաբերի նաև մեր երկրի անվտնագությանը»,-ասաց Ս. Օհանյանը:
ԿԳ և ՊՆ համատեղ ծրագրերի համաձայն` այս օրերին անց են կացվում աիրության դասեր:
Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցում առաջին արիության դասն անցկացրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Ես ընտրել եմ արիության այն վառ օրինակները, որոնք իրոք որ օրինակելի են. և մեր զինծառայողները և սահմանային բնակչությունը արիության օրինակներ են: Նրոնցից ոգևորվելով էլ` մեր ապագան պետք է կառուցենք»:
Նախորդող հրապարակում՝
Մենք ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան