Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ավելի շատ կանայք են սովորում. ԱՎԾ
Հանրապետության 99 միջին մասնագիտական պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում (ՄՄՈւՀ ) 2014/2015 ուսումնական տարում ընդունվել է 8 470 (կանայք` 56.2%), սովորել` 28 483 (կանայք` 54.5%), ավարտել` 7 578 (կանայք` 56.7%) մարդ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ուսումնառությունն իրականացվել է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա: Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 12.2% ( կանանց`13.9%, տղամարդկանց` 10.7%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը )` 1.29:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2014/2015 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 83 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն: Ուսանողների թվաքանակը կազմել է 26 846, որոնց 53.3%- ը կանայք են: Վճարովի ուսուցման համակարգում սովորել է ուսանողների 48.1%-ը, իսկ անվճար` 51.9%-ը:
Ուսանողների 35.8%- ը ստացել է կրթաթոշակ ( անվճար ուսուցմամբ ուսանողների ` 68.9%-ը):
Նույն աղբյուրի համաձայն՝ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների հանրակացարանի կարիք ունեցող 161 ուսանողների 32.3%- ն է ապահովված հանրակացարանով:
Նշվում է նաև, որ 2014/2015 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 16 միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություն: Ուսանողների թվաքանակը կազմել է 1 637, որոնց 73.7%- ը կանայք են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները