Արցախյան պրեմիերա՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Համերգը տեղի կունենա ՀՀ նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը, գեղարվեստական ղեկավար՝ Լյոբով Կազարնովսկայան:
Նախագծի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ համերգին մասնակցելու են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական «Վարարակն» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան) և Արցախի պետական «Մռակած» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան) կամերային երգչախմբերը: Միջոցառմանը հանդես կգան մենակատարներ՝ Յանա Սաֆոնովան (սոպրանո / Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցցո սոպրանո / Սերբիա), Ալեքսանդր Չերնովը (տենոր / Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (բաս / Իտալիա): Որպես դիրիժոր արցախյան պրեմիերայի ժամանակ հանդես կգա Անատոլի Լևինը:
Նախորդող հրապարակումներ՝
Իտալացի դիրիժորը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
Կազարնովսկայա. Ուրախ եմ, որ Արցախում կայանալիք համերգին մասնակցում ենք ոչ միայն արվեստով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա