Արա Աբրահամյանը ցանկանում է 2017թ.-ին առաջադրել իր թեկնածությունը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներում մոտավորապես 250 հայերի ներկայությամբ՝ ՀԱՅ եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդարանում հայտարարել է, որ մտադրություն ունի 2017-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։ Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյոք որեւէ կուսակցության միջոցո՞վ:
Նա նշել է, որ ցանկանում է այնպիսի դրական փոփոխություններ մտցնել երկրում, որ ՀՀ նախագահը արտերկիր մեկնելիս և հայրենակիցների հետ հանդիպելիս «սևերես» չլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան