ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել մանդատը.«Ժողովուրդ»
Դատելով քաղաքական դաշտում առկա կուսակցությունների գործելաոճից՝ կարելի է արդեն կանխատեսել, որ ընդդիմության խոստացած թեժ աշունը այս տարի չի լինելու։ Փոխարենը սեպտեմբերի 1-ի դրությամբ թեժ է իրավիճակը կուսակցությունների ներսում։
Սերժ Սարգսյանին հաջողվեց սահմանադրական փոփոխությունների նախագծով քաղաքական նոր օրակարգ ձևավորել, որը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներսում պառակտումների նոր առիթ է դարձել։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ ՎՍԴՀԿ նախագահը համաձայնվել էր գնալ նախագահի նստավայր ու հանդիպել Սերժ Սարգսյանին։ ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը դուրս եկավ վերակազմյալ ՀՀՇ-ից՝ պատճառաբանելով, որ անընդունելի էր կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի կայացրած որոշումը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց աշունը թեժ սկսել, միայն թե իր համար ցանկալի հունով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան