ԲՀԿ խմբակցությունում օր օրի իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, ԱԺ ԲՀԿ խմբակցությունում օր օրի իրավիճակը լարվում է, քանի որ այստեղ ձևավորված «քոչարյանական» թևն աշխատում է առանձին։ Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ինքը «հեռանում» է մեծ քաղաքականությունից, խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը ու Վահան հովհաննիսյանը «բաժանվել» են խմբակցությունից և որևէ գործունեության «չեն խառնվում»։
Այդ ամենն ավելի ակնհայտ դարձավ, երբ նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն իր սիրելի կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե ինքն ու Ստեփան Մարգարյանը չեն հանդիսանում ԲՀԿ անդամ, ուստի... «չենք մասնակցում կուսակցության որոշումների ընդունմանը և կուսակցության քաղաքական գծի ընտրությանը»։ Վ. Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ ինքը դեմ է սահմանադրական բարեփոխումներին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան