Լևոն Արոնյանը՝ «Սիլքֆիլդի գավաթ 2015» գերհզոր մրցաշարի հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված «Սինքֆիլդի գավաթ 2015» անվանումը կրող գերհզոր մրցաշարում փայլուն արդյունքի է հասել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և ճանաչվել մրցաշարի միանձնյա հաղթող: Վերջին տուրում կայացած Թոփալով-Արոնյան մրցավեճում Լևոնին անհրաժեշտ է եղել կես միավոր, և մեր շախմատիստը պարտիան վստահորեն հասցրել է խաղաղ արդյունքի: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Անանդ-Կարլսեն 0,5:0,5
Վաշյե-Լագրավ – Գիրի 0,5:0,5
Նակամուրա – Գրիշչուկ 1:0
Կարուանա – Սո 10,5:0,5
2-5-րդ տեղերը բաժանել են Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Անիշ Գիրին, ովքեր վաստակել են 5-ական միավոր: