Բակո Սահակյան. Միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ծրագրեր և անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը
Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,
Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր ժողովրդի կյանքում:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած եւ մինչեւ մեր օրերը հասած նրա երազանքը:
Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի:
Համախմբվելով և միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն` միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին:
Դա դժվարին, բայց և պատվաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տված: Այդպես միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ու շատ ծրագրեր և անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը:
Թանկագին հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ պետական այս նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին եւ բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախի Հանրապետությանը»,- ասված է ԼՂՀ նախագահի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին