Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ. Հայաստանը՝ հատուկ հյուր
ՌԴ մայրաքաղաքում բացվել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում է ավելի քան 400 ռուս և օտարերկյրա հրատարակչություններ՝ 30 երկրից: Հատուկ հյուրերն են՝ Հայաստանը, Իրանն ու Սերբիան: Այս մասին տեղականում ենք Տպագրության և զանգվածային հաղորդակցության Դաշնային գործակալությունից (Ռոսպեչատ) պաշտոնական կայքից:
Հայաստանն այս տարի ներկայացված է՝ Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան», Բոգդան Գեմբարսկի «Նամակ՝ աշխարհին» և այլ գրքերով: Ներայացված է նաև «Երկիրն է խոսում» հավաքածուն, որտեղ ներառված են արևմտահայ տասնյակ գրողների աշխատանքներ: Սեպտեմբերի 4-ին կայանալու է ցուցահանդեսի մասնակիցների և հայ համայնքի հանդիպումը՝ Հայաստանի գրողների միոթյան նախագահ, գրող Էդուարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում ելույթ են ունենալու նաև երաժշտական խմբեր՝ ներկայացնելով Հայաստանի, Իրանի ու Սերբիայի ազգային մշակույթները: Օրինակ, դուդուկի հնչյունների ներքո ելույթ է ունենալու հայկական պարային խումբ:
Ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում անցկացվելու է ավելի քան 500 միջոցառում՝ ներառյալ հանդիպումների հայտնի գրողների, ռեժիսորներ, քաղաքական գործիչների և մարմնամարզիկների հետ:
Նոր գրքեր, սիրելի հեղինակներ՝ այս կոնցեպտի վրա է հիմնված ֆորումի ողջ ծրագիրը: Հիմնական խնդիրն է՝ ավելի շատ ընթերցողների, հիմնականում երիտասարդների, ներգրավել ընթերցանության մեջ:
Մոսկվայի գրքի ցուցահանդես-տոնավաճառն անցկացվում է ավելի քան 40 տարի և շարունակում է մնալ գրքերի, հրատարակիչների ձեռքբերումների հիմնական ցուցադրման վայրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա