Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
«Հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից մեկը տեղափոխվել է Երևան, մյուսը գտնվում է Բերդի հոսպիտալում»,-Panorama.am-ին այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողները վիրավորվել են Չինարի գյուղին մոտ տեղակայված հենակետում` հակառակորդի արձակած կրակահերթից: Երևան տեղափոխված զինծառայողը ստացել է որովայնի բաց թափանցող վերք: Մյուս զինծառայողի վիճակը բավարար է, վիրակապից հետո նա տեղափոխվել է հիվանդասենյակ:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Panorama.am-ին ասաց, որ լրագրողների զանգերն ու հարցերը խանգարում են իրենց աշխատել. «Մեր սահմանն ամուր է, բանակը ամուր է, ժողովուրդն էլ իր գործին է: Խուճապի որևէ բան չկա, դպրոցը գործում է, մանկապարտեզը գործում է, մարդիկ գնացել ենք իրենց աշխատանքի»:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ հայտնեց, որ այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան