«Թումանյանական հեքիաթի օր» և համաշխարհային երթ Լոռու մարզում՝ հանուն խաղաղության և ընդդեմ ցեղասպանություն
Սեպտեմբերի 5-ին Լոռու մարզում մեկնարկելու է ամենասպասված միջոցառումներից մեկը՝ «Թումանյանական հեքիաթի օր» խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա 10-րդ փառատոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը: Նա կարևորեց այս փառատոնն այն առումով, որ անցկացվում է հենց մարզում՝ նպաստելով մարզի գյուղերում և քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը:
Ասուլիսին ներկա «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանն ասաց, որ այս տարի փառատոնը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին և դիտարկվում է որպես «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի նախաձեռնությամբ և ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված «Տիկնիկները հունուն խաղաղության և միջմշակութային երկխուսոթյան» համաշխարհային երթի և տիկնիկային թատրոնների փառատոնի շարունակություն:
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-ին Վանաձորի Հայքի հրապարակից տեղի կունենա երթ դեպի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ թատերականացված տոնախմբությունից հետո կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները, որոնց կցուցադրվեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում և գյուղերում:
Ա. Սաֆարյանի խոսքով, քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, փառատոնի շրջանակում նախատեսվում է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք:
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը, ըստ նրա, նպատակ ունի շեշտադրել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ և հայրենանվեր գործունեությունը, որ մեծ դեր ունեցավ ցեղասպանության օրերին:
Փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Լիտվիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Բուլղարիայից:
«Ուրախ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերները գալու են Հայաստան՝ մասնակցելու երթին ու մեկ անգամ ևս մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանության»,- նշեց Ա. Սաֆարյանը:
Փառատոնի օրերին կկազմակերպվեն վարպետության և տիկնիկագործության դասեր, սեմինարներ, էքսկուրսիաներ, կցուցադրվեն ֆիլմեր:
«Այ փառատոնի շնորհիվ Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ավելի շատ տարածվեցին աշխարհով մեկ, տարբեր երկրների թատրոններ իրենց խաղացանկերում ունեն նաև թումանյանական հեքիաթներից ներկայացումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ փառատոնի գործունեության տաս տարվա ընթացքում 72 արտասահմանյան թատերախումբ է մասնակցել փառատոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա