Հայաստանի պետական պարտքը աճել է 42.5 միլիոն դոլարով. ՀԺ
Հայաստանի պետական պարտքը այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 4 միլիարդ 723 միլիոն դոլար։ Հունիսի 30-ի համեմատությամբ մեր պետական պարտքը աճել է ավելի քան 42.5 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից՝ 281 միլիոն դոլարով։
«ՀՀ պետական բյուջեի ծրագրով պետական պարտքը այս տարվա վերջին պետք է կազմեր միայն 4.1 միլիարդ դոլար։ Փաստորեն ՀՀ իշխանությունները գերակատարել են պետական պարտքի «պլանը» մոտ 14 տոկոսով, ընդ որում, սա միայն տարվա կեսի ցուցանիշով։
Մինչև տարվա վերջ պլանը կգերակատարվի 20-25 տոկոսով։ Պետական պարտքի ավելացման հիմնական պատճառը եղել է արտաքին պարտքի աճը, որը տարվա սկզբից մեծացել է 240 միլիոն դոլարով և ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հատել է 4 միլիարդի սահմանագիծը, կազմելով 4 միլիարդ 24 միլիոն դոլար։ Այնինչ պետական բյուջեի ծրագրով մինչև տարեվերջ մեր արտաքին պարտքը պետք է կազմեր ընդամենը 3.4 միլիարդ դոլար»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան