Սիմվոլիկ տուգանքներ՝ Ծառուկյանի ընկերություններին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ֆինանսների նախարարությունն արդեն ավարտել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումները, որոնք սկսվեցին փետրվարյան դեպքերից հետո:
«Քանի որ գործընթացի նպատակը Ծառուկյանին մեծ քաղաքականությունից վտարելն էր, և իշխանությունը համարում է խնդիրը լուծված, ուստի ստուգումների արդյունքում ծիծաղելի ակտեր են կազմվել՝ սիմվոլիկ տուգանքներով. 50 հազարից մինչ 1 մլն դրամի չափ»,-գրել է թերթը։
Երեկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին «Հրապարակ»-ը հարցրել է այդ մասին. «Չէ, էդպես չէ, քննարկման փուլում է, մենք նախագծերը ներկայացրել ենք, իրենք էլ համապատասխան առարկություններ ունեն, պարզաբանումների կարիք կա, բայց նախագիծը դեռ քննարկման փուլում է, երբ որ ավարտենք, կներկայացնենք, դուք էլ կիմանաք»։ Այսինքն՝ խախտումներ եք արձանագրել, իրենք առարկո՞ւմ են։ «Այո, կան խախտումներ»։ Խոշո՞ր չափի են խախտումները։ «Դե, մեր արձանագրած գումարներն իրենց կողմից առարկվում են, հիմա, երբ որ քննարկումները կավարտվեն, բնական է...»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան