«Մաշան և արջը» մուլտսերիալը փակվել է
Ռուսական «Անիմակկորդ» ստուդիան YouTube է տեղադրել «Մաշան և արջը» մուլտսերիալի վերջին՝ 52-րդ մասը:
Մուլտսերիալի հեղինակները դեռևս չեն նախատեսում նկարահանել շարունակությունը: Նախագծի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն պարզաբանել է, որ ստուդիան հնարավոր է ռեսուրսներ չունենա նոր սերիալներ նկարահանելու համար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
«Չնայած վարկանիշին, մենք դեռևս որոշում չենք ընդունել՝ նկարահանել երրորդ սեզոնը, թե ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ ժամանակ կպահանջվի նոր լիարժեք թողարկման բոլոր դրվագների սցենարներ հորինելու համար:
Պրոդյուսերի խոսքով, այժմ ստուդիան այլ ծրագրերի վրա է կենտրոնացած:
Հուլիսին ամերիկյան մասնագիտացաված «Animation Magazine» ամսագիրը «Մաշան և արջը» մուլտֆիլմը ներառել էր այն նախագծերի ցուցակում, որոնք կարող են ապագայում դառնալ դասականներ: Բացի այդ, մուլտսերիալը հայտնի է նաև Մեծ Բրիտանիայում և Իտալիայում:
«Մաշան և արջը» մուլտֆիլմը հեռուսաէկրանին է 2009 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա