Մխիթարյանը կմեկնի Ադրբեջան
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան այցելության հետ կապված իրավիճակը:
«Ուրախալի է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլում մեր երկիրը միանգամից երկու ակումբներ են ներկայացնում՝ «Ղարաբաղն» ու «Գաբալան»: Յուրաքանչյուր երկիր, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարերում, պարտավորվում է կատարել ընդհանուր կանոնները և համաձայն դրանց է անցկացնում տնային խաղերը: Ֆուտբոլի յուրահատկությունը թիմային խաղի մեջ է: Այստեղ հիմք են ընդունվում ոչ թե անձերը, այլ թիմը: Ստացվում է՝ Ադրբեջան է այցելելու ոչ թե առանձին անձը, այլ թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»:
Մենք չենք քաղաքականացնում սպորտը և այն չենք օգտագործում քաղաքական նպատակներով: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակին», ապա այստեղ գործը դիտարկվում է մասնավոր կարգով»,- Հաջիևի խոսքերը մեջբերել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելացնենք, որ «Գաբալան» «Բորուսիային» կհյուրընկալի հոկտեմբերի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում