
Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մայրաքաղաք Ստեփանակերտում տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: