Տեղեկատվական կայքերի պաշտպանության վերաբերյալ խորհրդատվություն՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում
Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական հակերային խմբերի ակտիվացումը, ինչպես նաև հայաստանյան որոշ կայքերի ուղղությամբ իրականացվող DDOS հարձակումների հաճախականության և ծավալի աճը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» իրականացնում է խորհրդատվություն՝ տեղեկատվական կայքերի պաշտպանության վերաբերյալ:
Կենտրոնից հայտնում են, որ խորհրդատվությունը տրամադրում են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ:
Միջոցառումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում:
Հասցե՝ Օրբելի 23: Շահագրգիռ անձիք կարող են զանգահարել 060-407040 հեռախոսահամարով: