Էներգետիկայի բնագավառում խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո.«Ժողովուրդ»
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո։ Ըստ Նազարյանի՝ խորհրդատվության եզրակացության պատրաստման աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսին։
«Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը խորհրդատվության եզրակացությունն արդեն պատրաստ կլինի։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սպառողին մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը՝ 6,93 դրամը, փոխհատուցվելու է մինչև այդ փաստաթղթի պատրաստ լինելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան