Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան
Չինարի գյուղին մոտ տեղակայված հենակետում հակառակորդի կրակոցներից սեպտեմբերի 1-ին վիրավորված 22-ամյա Գոռ Գևորգյանի վիճակը կայուն ծանր է: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին հակառակորդը մի քանի ժամ գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Երկու զինծառյող վիրավորվել էին: Նրանցից մեկը տեղափոխվել էր Երևան, մյուսը գտնվում էր Բերդի հոսպիտալում:
Ա. Ասատուրյանի խոսքով, Գոռ Գևորգյանն ունի որովայնի, կրծքավանդակի վնասվածքներ, ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներ:
Նախորդող հրապարակումներ՝
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա