ՀՀԿ ԳՄ նիստում Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացվել է արդարադատության նախարարի պաշտոնում
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը սեպտեմբերի 3-ին քննարկվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: Այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինքը՝ Հովհաննիսյանը, նույնպես ներկա է եղել նիստին:
Նշենք, որ արդարադատության նախարարի պաշտոնը Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո արդեն 2 ամիս է՝ թափուր է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան