Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սերբիա
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Սերբիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոթել» հյուրանցում: Սեպտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 21:00-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, «Կարաջորջե» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Եվրո-2016-ի» ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 22:45-ին, Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում: