Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Նախօրեին Հայաստանի հյուսիսի-արևելյան շրջանում հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը, ծնված 1975 թվականին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ, հատկապես Տավուշի հատվածում, սահմանի ողջ երկայնքով կրակոցները, ինտենսիվ խախտումները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, մեծ տրամաչափի գնդացիներ, դիպուկահարներ, 60-82 մմ ակնանանետեր, որոնց արկերը բավականաին մեծ քանակ են կազմում:
«Հակառակորդը լռել է միայն մեր պատասխանից հետո»- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է:
Նախորդ երկու օրվա ընթացքում, ըստ նրա, լարվածության ընթացքում հակառակորդն ունեցել է զոհեր, ծանր վիրավորներ:
Նախորդող հրապարակումներ՝
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան