Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերում գիշերը բավականին լարված է եղել: Այս պահին համեմատաբար հանգիստ է: Panorama.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողներ չեն տուժել, վիրավորվել է երկու քաղաքացիական անձ, նրանք հիվանդանոցում են, իրենց մասին տեղեկություններ տալու իրավասություն չունեմ»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Ա. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչով կարող է պայմանավորված լինել հակառակորդի նման ակտիվությունը: ՊՆ խոսնակը հրաշարվեց քաղաքական գնահատականներ տալ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սեպտեմբերի 2-ի գիշերը լարված վիճակ է եղել. հակառակորդը պարբերաբար կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Կոթի գյուղի բնակիչներ` մայր ու որդի Ռազմիկ և Նազիկ Թումանյանները ստացած վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Հակառակորդի արձակած կրակոցներից երեկ երկու զինծառայող էր վիրավորվել:
Նախորդող լուր՝
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան