ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով։
Նախորդող հրապարակում՝
Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում