Հակառակորդի կրակահերթից Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացու գույքը հրկիզվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի հետևանքով նշված գյուղի բնակչին պատկանող առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակի գույքը հրկիզման եղանակով ոչնչացվել է՝ պատճառելով նյութական վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Նախորդող լուրեր՝
Հարուցվել է քրգործ՝ Կոթիի բնակիչների` հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ
Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանվելու գործով հարուցվել է քրեական գործ
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին